ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Տկարամիտ քաղաքականություն

Տկարամիտ քաղաքականություն
11.03.2024 | 14:08

Այսօրվա մեր պետական ու ազգային քաղաքականությունները ուղիղ գծով զուգահեռներ ունեն 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի առաջին տասնամյակներում մեր վերնախավի կողմից կյանքի կոչված տկարամիտ քաղաքականություն կոչեցյալի հետ։

Օրինակ, կարո՞ղ որևէ մեկը բացատրել մեզ, թե ինչու արևմտահայ քաղաքական միտքը, 1890-ականների ջարդերը Օսմանյան կայսրության մեջ և Ադանայի ջարդերը երիտթուրքերի կողմից տեսնելուց հետո, շարունակեց հավատալ, այսպես կոչված, թուրքերին ու մեկ-մեկ էլ հետները նարդի խաղալ։

Դառնանք հաջորդ հարցին. այն ո՞ր ուժն էր ստիպում մեր առաջին հանրապետության ղեկավարներին վարել այդչափ հակառուսական քաղաքականություն, որի պատճառով կորցրինք հսկայական տարածքներ։

Եվ դա էլ այն բանի ֆոնին, որ երբ 11-րդ Կարմիր բանակը Դաղստանի կողմից մտավ Ադրբեջան, նախկինում թունդ հակառուսական մուսաֆաթական կառավարությունը և մյուս ակտիվ քաղքական ուժերը, կախարդական փայտիկի օգնությամբ, դարձան թունդ բոլշևիկներ։

Այս հարցերը շատ բարդ ու խորքային բնույթ ունեն, և դրանք հասկանալու համար մնում է պարզապես ընդունել, որ կան մարդկանց ու ազգերի ապրել-չապրելու հետ կապված ներքին անհայտ ուժեր, որոնք գոյաբանական վտանգի դեպքում մեկին մղում են դեպի չապրելը, իսկ մյուսին՝ դեպի ապրելը։

Եվ զարմանալին այն է, որ ինչքան քեզ զարգացած ես երևակայում, այնքան մեծ է այն բանի հավանականությունը, որ ծայրահեղ վտանգի դեպքում, թիթեռի նման թևերդ կրակին տալով, կգնաս դեպի չապրելը։

Անհայտ մղումներով ու ակնհայտ ճանապարհներով դեպի չապրելը գնացող իմ Հայաստանը։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 2419

Մեկնաբանություններ